Ս. Սաֆարյան. «Մենք դեմ ենք ստվերային պայմանավորվածությունների միջոցով ձայներ փախցնելուն»
«Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ: Անդրադառնալով ընտրակեղծիքների դեմ պայքարի համատեղ շտաբի ստեղծման ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին` Ս. Սաֆարյանը նշել է. «Այս շտաբի համաձայնագրի ձևավորման ժամանակ առաջին հերթին մերժվել է բարեգործության և կաշառք բաժանելու դեմ մեր առաջարկը, հիմա շտաբ ձևավորած քաղաքական ուժերն ասում են, թե այդ առաջարկն ընդդունված է, բայց այն ժամանակ, երբ «Ժառանգությունը» բարձրաձայնեց այն, մյուս քաղաքական ուժերը մերժեցին դա, ուստի անարդար է ասել, թե «Ժառանգությունը» խուսափել է համաձայնագրի ստորագրումից»: Ս. Սաֆարյանը նաև հիմնավորել է, թե ինչու էր «Ժառանգությունը» պահանջում, որպեսզի համատեղ շտաբի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրեն բոլոր կուսակցությունները. «Մենք շատ անգամ ականատես ենք եղել այնպիսի իրավիճակների, երբ կուսակցության առաջին դեմքերը մի դիրքորոշում են ունենում, իսկ հիերարխիկ շղթայում ավելի ցածր դիրք գրավող գործիչները` լրիվ այլ»,-ասել է նա` հավելելով, որ ակնհայտ է դառնում այն փաստը, որ համատեղ շտաբը ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի համար, իրականում, ոչ թե ընտրակեղծիքների դեմ պայքարելու հնարավորություն է, այլ ՀՀԿ-ին մի փոքր ավելի շատ շանտաժ անելու և քաղաքական դիվիդենտներ ստանալու միջոց: