Սոցիալական նոր ցանց` ահաբեկիչների ու նրանց զոհերի համար
Ամերիկյան «Google» ինտերնետ-կորպորացիան բրիտանական «Institute for Strategic Dialogue» ինստիտուտի , «Gen Next Foundation» բարեգործական հիմնադրամի ու Rehabstudio IT ընկերության հետ համատեղ նախկին ահաբեկիչների ու նրանց զոհերի համար սոցիալական ցանց են գործարկել: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը :
Նոր սոցիալական հարթակը` «Against Violent Extremism (AVE)», նախատեսված է նրա համար, որպեսզի նախկին ահաբեկիչները ու նրանց զոհերը կարողանան կիսվել իրենց փորձով ու մարդկանց հետ պահեն սպառնացող վտանգից:
Նման հարթակի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 2011թ-ի ամռանը «Google Ideas»–ի կողմից Դուբլինում կազմակերպած «Against Violent Extremism» գագաթաժողովի ժամանակ: Գագաթաժողովի մասնակիցները եկել էին եզրահանգման, որ նախկին ահաբեկիչները ոչ միայն կարող են խորհուրդներ տալ, թե ինչպե՞ս վարվել վտանգավոր իրավիճակներում, այլև համոզել ինչ-որ մեկին զերծ մնալ ահաբեկչական, էքստրեմիստական կամ նացիստական խմբավորումներին հարելու մտադրությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին