Աջափնյակում տրամադրվել են նույնիսկ մարդասպանության
«Հայկական ժամանակն» անդրադարձել է Աջափնյակ համայնքի թիվ 6 ընտրատարածքին, որտեղ մեծամասնական ընտրակարգով ի թիվս այլոց փորձում է պատգամավոր դառնալ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը, ու նշել, որ այդ ընտրատարածքում իրավիճակը ծայրահեղ լարված է: Նշված ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանը պատասխանելով թերթի հարցին, թե` «Լուրեր կան, որ ՀՀԿ-ականները զինված են շրջում ձեր շտաբի մոտ, նրանցից մեկն էլ քրեական աշխարհում հայտնի, հանգուցյալ Արմեն Կոնևսկոյի եղբայրն է ` Արտյոմը, ի՞նչ է կատարվում Աջափնյակում», ասել է. «Դե, փորձում են իմ ժողովրդին վախեցնել, բայց իմ ժողովուրդը վախեցող չի, ուզում է` Կոնևսկոյ Արտյոմը լինի, ուզում է` Հռոմի պապը լինի»: «Բայց ի՞նչ են անում, գալիս են ուղղակի այդտեղ, ցուցադրաբար զենքերով շրջում, գնո՞ւմ են»,- թերթի հարցին, Կարապետյանը պատասխանել է. «Աղվան Հովսեփյանի պատվերն են կատարում»: Վահան Կարապետյանը նաև կարծիք է հայտնել, որ հնարավոր է` իրենց ընտրատարածքում մարդասպանություն լինի` նշելով, որ «իրենք տրամադրվել են դրան, ես չգիտեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում