Եվս մեկ ինքնաբացարկ ՕԵԿ-ից
Թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հովհաննես Մարգարյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` հիմա այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Հանրապետական կուսակցության և ՕԵԿ-ի միջև: ՀՀԿ-ն թիվ 33 ընտրատարածքում առաջադրել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը (Բուռնաշ), որը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի աներորդին է: Իսկ թե ՀՀԿ-ին որքանով կհաջողվի համոզել, որ ՕԵԿ ընտրացուցակի 12-րդ համարը հրաժարական տա, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, սակայն, ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը հերքել է լուրը` բացառելով նման զարգացումը: «Ի դեպ, ՕԵԿ-ում բացառում էին նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի լուրը: Բայց Վարդանյանն արդեն ինքնաբացարկ հայտնել է»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները