Ճոխ խնջույք` Արարատի մարզպետի կողմից. հրահանգված է աշխատել Կ. Պողոսյանի օգտին
«Ժողովուրդը» գրում է. «Արարատի մարզպետ, Լոնդիկ մականունով հայտնի Էդիկ Բարսեղյանն ապրիլի 24-ին ճոխ խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է մարզի գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, տարածքային ոստիկանապետերին։ Խնջույքը տեղի է ունեցել իրեն պատկանող «Ռենեսանս» ռեստորանում։ Այստեղ նա հավաքվածներին ներկայացրել է թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Կարինե Պողոսյանին՝ ասելով, որ բոլորն այսուհետ ժամանակավորապես պետք է մի կողմ թողնեն ամեն ինչ ու աշխատեն Պողոսյանի օգտին»։ Արարատի մարզպետը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է լուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները