«Օսկանյանի կալիբրի քաղաքական գործչին չի սազում այդպիսի բաներ ասել»
ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու «Հայաստանի քրիստոնեա-դեմոտրական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այս պահին անհավանական է համարում ընտրություններից հետո խորհրդարան անցած ՀՀԿ-«Ժառանգություն» համագործակցությունը, քանի որ գաղափարապես տարբեր տեսակետներ ունեն տարբեր հարցերում: Այս մասին ասուլիսում ասաց Խոսրով Հարությունյանը` միաժամանակ նշելով, որ քաղաքականության մեջ որևէ բան չի բացառում
Խոսելով դեռևս գործող կոալիցիայի մասին, նա չբացառեց, նաև ԲՀԿ առաջնորդն է ասել այդ մասին, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ կրկին կոալիցիա կկազմեն:
Անդրադառնալով ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե կոալիցիան եղել է ձևական, նա նշեց. «Ուրախ եմ, որ հետո հետ է կանգնել այդ թեզից, քանի որ Օսկանյանի կալիբրի քաղաքական գործչին չի սազում այդպիսի բաներ ասել, նույնիսկ եթե ընկել է քաղաքական մրցակցության պաթոսի տակ»:
Խ. Հարությունյանի խոսքով, կոալիցիան չի եղել ձևական երկու պատճառով. առաջին` եթե ձևական լիներ, անհասկանալի է, այդ դեպքում ինչ գործ ուներ ԲՀԿ այդ կոալիցիայի կազմում, երկրորդ` լինելով քաղաքական կայուն մեծամասնություն, հաջողվել է հանրային կյանքը հանդարտ, զգուշորեն դուրս բերել հետընտարական զարգացումներից հետո առաջացած ճգնաժամից: Նա նաև նշեց, որ հիացած չէ կոալիցիոն գործընկերությամբ, բայց ունեցել է ու այս պահին էլ դեռ ունի լուրջ ու պատասխանատու դերակատարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում