«Սպասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կվավերացնի արձանագրությունները ֆանտաստիկայի ժանրից է»
«Ես ոչ միայն REGNUM-ի տարածած տեղեկատվությանն եմ տեղյակ, այլև նմանատիպ բոլոր ցեխարձակումներին: Դա ընդամենը հերթական սուտն է»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով նախօրեին հիշյալ լրատվամիջոցի կողմից հրապարակած այն տեղեկատվությանը, թե կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանը գաղտնի նամակագրություն ու հանդիպումներ է ունեցել թուրքական կողմի հետ մարտի վերջին Լոնդոնում: Քննարկման առանցքում, ըստ հրապարակման, եղել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:
Ըստ Ա.Մարտիրոսյանի` այդ ժամանակահատվածում, ինչ նշված է հրապարակման մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանն ու նաև Խաչատուր Քոքոբելյանը, ում անունը ևս շրջանառվում է, Հայաստանը նույնիսկ չեն էլ լքել.«Հերթական սուտն է: Որքան պրոֆեսիոնալ է տվյալ կազմակերպությունը, ինքն այդքան պրոֆեսիոնալ սուտ է տարածում: Բայց նշեմ նաև, որ այս ապատեղեկատվությունը շատ բարձր մակարդակի ապատեղեկատվություն է` այստեղ և աշխարհաքաղաքական կենտրոնների խաղեր ու դավադրությունների տեսություններ կան բարձր մակարդակով կազմակերպված»,- հավելեց Ա.Մարտիրոսյանն ու հավելեց, որ 1991թ-ից Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունն այնքան ակնհայտ է եղել, որ ուղղակի սպասել, թե նա արձանագրությունները պետք է վավերացնի «նույնիսկ քաղաքական ֆանտաստիկայի ոլորտից դուրս է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները