«Ռեգնում». Ուկրաինիայի նախկին վարչապետին գաղութում ծեծի են ենթարկել
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինիայի իշխանություններից պահանջել է մեկնաբանել երկիրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին՝ բանտից հիվանդանոց տեղափոխման ժամանակ ստեղծված իրավիճակը: «Regnum» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին նշված է Շտեֆան Ֆյուլեի անունից տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ըստ Յուլյա Տիմոշենկոյի կողմից տարածված հայտարարության՝ ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը նրա՝ Կաչանովյան գողութից հիվանդանոց տեղափոխման ժամանակ տեղի է ունեցել արտակարգ միջադեպ: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իր նկատմամբ դրսևորել են «բացառիկ դաժանություն»: Ինչպես նշում է Յուլյա Տիմոշենկոն՝ ոլորել են նրա ձեռքերը, փաթաթել են սավանի մեջ, ուժեղ հարվածել են նրա փորին՝ քաշ տալով փողոց: