Ռուբեն Մասումյանին հորդորել են այլևս «Սենատոր» խաղատուն չայցելել
«Երկիրի» տեղեկություններով` օրերս Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և նրա եղբայրը` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանը, ՕԵԿ-ի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուի` նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբո) պատվին հավաք են կազմակերպել: Հավաքին ներկա հեղինակություններին հստակ բացատրվել է, որ ընտրությունների ժամանակ պետք է «Ռուբենին պադերժկա անեն»: «Ուշագրավ է, որ, ըստ մեր տեղեկությունների, ՕԵԿ-ական թեկնածուի հովանավորողները հորդորել են նրան այլևս խաղատուն չայցելել, մասնավորապես` «Սենատոր»: Ըստ որոշ տեղեկությունների` Մասումյանն իր ունեցվածքի գրեթե կեսը վատնել է հենց խաղատներում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները