Կարսի նահանգապետը հայտնել է, որ շուտով պեղումներ կսկվեն Անիի ավերակներում
Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան խոսել է Անիի ավերակների պատմական նշանակության ու հնագիտական արժեքի կարևորության մասին: Ինչպես հայտնում է թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքը, Կարսի նահանգապետը նշել է, որ Անիի հողաշերտերի տակ հարյուրավոր արժեքավոր գտածոներ կան, որոնք անհրաժեշտ է պեղել:
Նրա հավաստիացմամբ` առաջիկա տարիներին պեղումներն ավարտին կհասցվեն, որից հետո նախատեսված է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Անիի ավերակներում: Նահանգապետը հույս է հայտնել, որ այս տարի նախորդի պես չեն հետաձգվի պեղումները, հետևաբար չեն էլ ձգձգվի նաև վերականգնման աշխատանքները, որոնց իրականացման համար անհրաժեշտ գումարը արդեն կա:
Հիշեցնենք, որ Անին եղել է միջնադարյան Հայաստանի ամենամեծ ու հռչակավոր քաղաքը, որը 961թ. հռչակվել է մայրաքաղաք: Խորհրդանշել է Բագրատունյաց թագավորության հզորությունը: Անին հայտնի էր իր եկեղեցիներով: Այն անվանել են հազարումի եկեղեցիների քաղաք: Համաշխարհային ժառանգության հիմնադրամը Անին ներառել է 12 անհետացող մշակութային արժեքների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին