Ա.Սաֆարյան. ԲՀԿ-ն չի պատրաստվում մեկնաբանել որևէ սոցհարցման արդյունքները
«Մենք չենք մեկնաբանելու Gallup-ի և այլ սոցիոլոգիական հարցումների արդյունքները»,- Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Gallup International Association-ի անցկացրած սոցհարցման արդյունքները, համաձայն որի, եթե խորհրդարանական ընտրությունները այս կիրակի լինեին, ապա ՀՀԿ-ին կընտրեր հարցվածների 39.2 տոկոսը, իսկ ԲՀԿ-ին` 29.9 տոկոսը:
Ա.Սաֆարյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանն» էլ անցկացնում է սոցիոլոգիական հարցումներ, շատ լավ գիտի դրանց արդյունքները ու հետևում է մարդկանց նախընտրական տրամադրություններին: Բայց կուսակցության ամենագլխավոր խնդիրն այն է, որ ԲՀԿ կողմնակիցներին ներկայացվի կուսակցության նախընտրական ծրագիրը:
«Ընտրական բնագավառում ցանկացած կիրառվող տեխնոլոգիա, իսկ սոցիոլոգիական հարցումը հենց այդ է, տեխնոլոգների գործն է և թող նրանք էլ մեկնաբանեն»,- հավելեց իր խոսքը Ա.Սաֆարյանը:
Նախորդիվ` Սոցհարցումներն ու դրանց օբյեկտիվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները