Ա.Սաֆարյան. ԲՀԿ-ն ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրի
«16 օր է մենք շրջում ենք մարզերում ու շատ լավ գիտենք , թե որքան է մեր ընտրողների թիվը: Խոսքը, իհարկե, թվային ցուցանիշի մասին չէ , այլ այն, որ անցած հինգ տարիների կուսակցության դիրքերը ավելի են ամրապնդվել ազգաբնակչության շրջանում և մեզ ավելի մեծ թվով քաղաքացիներ են վստահում»,- Հանրային խորհրդի երիտասարադական թևի հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, կուսակցությունը պատրաստ է տեր կանգնել իրեն տված ձայներին.
«Մենք վեց հազար դիտորդ ենք պատրաստել, որոնք բոլոր ընտրատեղամասերում վերահսկելու են ընտրական գործընթացի ընթացքը, բացի այս նաև տեսախցիկներ ենք տեղադրելու բոլոր ընտրատեղամասերում»,- հայտարարեց նա ու շարունակեց, որ
այս նկարահանումը ոչ թե նպատակ ունի ինչ-որ ընտրողից կորզել նրա ընտրությունը, այլ, որպեսզի բացառվեն հնարավոր մեքենայությունները. « Մասնավորապես` քվեարկությունը բջջային հեռախոսով նկարելն ու դուրս բերելը այդ արդյունքը քվեախցից»,- հայտարարեց Ա.Սաֆարյանը:
Հիշեցրեց նաև, որ այդ արարքը քրեորեն պատժելի է` օրենքով դրա դիմաց նախատեսված է 3 տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները