Լևոն Տեր-Պետրոսյանը զայրացե՞լ է
«Առավոտը» գրում է, որ այս օրերին գործնական այցով Բրյուսելում են գտնվում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարչության նախկին պետ և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հրամանով 2008-ին կեղծված ընտրություններից հետո աշխատանքից ազատված Մարթա Այվազյանը: Այցի նպատակների մասին և թե ո՞վ է դրա նախաձեռնողը եղել՝ մանրամասներ պարզել չի հաջողվել:
Փոխարենը թերթի աղբյուրները հավաստիացնում են, թե ընդդիմադիր գործիչների այս «վոյաժը» բավականին զայրացրել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչից ենթադրվում է, որ այս այցի մասին նա տեղեկացված չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները