Հ. Աբրահամյան. «Մի կորցրեք չափի զգացողությունը»
«Քաղաքական ուժերը` լինեն այս պահին կոալիցիոն գործընկեր, թե այլ ուժեր, պետք է հասկանան մեկ շատ կարևոր բան` ընտրությունները մայիսի 6-ին ավարտվում են, սակայն կյանքը շարունակվում է, և մայիսի 6-ից հետո մենք պետք է ապրենք, իրար երեսի նայենք, ուստի չի կարելի այրել կամուրջները, ընտրություններից հետո կյանքը չի ավարտվում: Մեր որոշ գործընկերների հորդորում եմ լինել կոռեկտ, չկորցնել չափի զգացողությունը և հիշել` ընտրություններ շատ կգան ու կանցնեն, բայց մարդկությունը չի վերանում, չարժե կորցնել մարդկությունը և չափի զգացողությունը»,- «Առավոտի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաև նշել է. «Չեմ ուզում ստվեր գցել այլ ուժերի հավակնությունների վրա, բայց այն տեղեկությունները, որ մենք ստանում ենք մարզային շտաբներից, տեղերից, մեզ հույս, հավատ և համոզմունք են ներշնչում, որ ընտրողների մեծ մասը` 40 տոկոսից ավելին, իր քվեն տալու է հենց Հանրապետականին: Դա երևում է նաև հարցումների արդյունքում, և ես հաստատ համոզված եմ, որ Հանրապետականը հաղթահարելու է 40 տոկոսի շեմը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները