Հայաստանի պատանեկան ընտրանին մեկնել է Ղազախստան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականն ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմաթիում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին: Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը մեկնեց մրցավայր: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին տեղեկացրել է, որ թիմը Ղազախստան է մեկնել 18 ֆուտբոլիստներով:
Դարպասապահներ
Այվազով Անատոլի «Լոկոմոտիվ» Մոսկվա (Ռուսաստան)
Նավասարդյան Հովհաննես «Իմպուլս»
Պաշտպաններ
Ադլոյան Վահան «Բանանց»
Մարգարյան Հայկ «Փյունիկ»
Խաչատրյան Խաչատուր «Փյունիկ»
Հակոբյան Ռոբերտ «Փյունիկ»
Խաչատրյան Վարդան «Բանանց»
Պետրոսյան Նարեկ «Բանանց»
Կիսապաշտպաններ
Ասլանյան Նարեկ «Փյունիկ»
Սարգսյան Արամ «Բանանց»
Թումբարյան Գեղամ «Փյունիկ»
Տիգրանյան Նորայր «Բանանց»
Առաքելյան Ալիկ «Միկա»
Խաշմանյան Միքայել «Բանանց»
Մելքոնյան Ֆուրման «Սևիլիա» (Իսպանիա)
Գալստյան Գրիգորի ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Հարձակվողներ
Ավագյան Էդուարդ «Բանանց»
Համբարձումյան Օրբելի «Ուլիս»
Ութ թիմ բաժավել են երկու խմբի: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է «A» խմբում և պետք է մրցի Ղազախստանի, Հունգարիայի և Թուրքմենստանի թիմերի հետ: «B» խմբում պայքարը կընթանա Չինաստանի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հավաքականների միջև: Խմբային մրցաշարի ավարտից հետո, թիմերը կխաղարկեն 1-8-րդ տեղերը` ըստ խմբերում զբաղեցրած տեղերի:
Ներկայացնում ենք Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը (խաղերի սկիզբը` Երևանի ժամանակով):
28.04 Հունգարիա-Հայաստան 12:00
29.04 Հայաստան-Թուրքմենստան 14:00
01.05 Ղազախստան-Հայաստան 17:00
02.05 1-8-րդ տեղերի հանդիպումներ
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի պատանեկան ընտրանին մասնակցել է այս մրցաշարին և գրավել 7-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա