Հայաստանում բացվել է կապի առաջին թանգարանը
«ԱրմենՏել« ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանում կապի առաջին թանգարանի բացման մասին, որը գտնվում է ք. Երևանում` Ազատության պողոտայի 24/1 հասցեում: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, «ՎիմեպելԿոմ» ընկերության ղեկավարությունը ի դեմս ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկու, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, ՌԴ դեսպան Եվգենի Կավալենկոն ինչպես նաև Առևտրաարդյունաբերական պալատի և տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ:
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև իմանալ աղետի գոտում կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին:
«Ես շատ ուրախ եմ մասնակցել այս նշանակալից իրադարձությանը` տեսնելով որ Beeline թիմը ձգտում է հաճախորդներին պարգևել ոչ միայն ուրախ շփում, այլ նաև փորձում է պահպանել կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությունը սերունդների համար: Ես համոզված եմ, որ այս պատմության էջերը մենք կհամալրենք նոր հաջողություններով և ձեռքբերումներով` Հայաստանի հարուստ փորձին ավելացնելով աշխարհի լավագույն երկրների փորձը»,- նշել է «ՎիմեպելԿոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին:
«ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր ելույթում նշել է. «Կապի թանգարանը հիմնադրվել է “ԱրմենՏել»-ի կողմից պատմական ժառանգությունը պահպանելու և հեռահաղորդակցության զարգացման պատմությանը ծանոթացնելու նպատակով: Ժամանակակից աշխարհում կյանքն անհնար է պատկերացնել առանց կապի ծառայությունների, իսկ մեր ընկերությունն, որն այս բնագավառի զարգացման առաջատարներից է, իր պարտքն է համարում պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին այս պատմությունը. պատմություն մեր երկրի, մեր ընկերության և մեր հերոս կապավորների մասին»:
Մոտ ապագայում «ԱրմենՏել» ընկերությունը ծրագրում է բացել թեմատիկ գրադարան ինչպես նաև կազմակերպել անվճար այցելություններ դպրոցականների և ուսանողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին