Մրցույթ` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Մինչ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ ամենատարբեր միջոցներով` դասադուլ, բողոքի ցույց կառավարության շենքի մոտ, պայքարում են` պահանջելով «ետ վերադարձնել» իրենց ռեկտոր Սուրեն Զոլյանին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայտարարությունը տեղադրված է ԿԳՆ պաշտոնական կայքում: Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել մայիսի 2-ից մինչև հունիսի 1-ը: Մրցույթը տեղի է ունենալու հունիսի 12-ին:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու խիստ նկատողությունից հետո Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքային պայմանագիրը լուծված համարեց: Զոլյանը նկատողություններն ու ազատման հրամանը համարում է հակաօրինական, բուհի ուսանողները արդեն մի քանի օր է, պահանջում են ռեկտորի պաշտոնում վերադարձնել Զոլյանին: Նշենք, որ ԿԳՆ որոշմամբ, ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը:
Նախորդող նորություններ` Բրյուսովում ներկայացրել են ռեկտորի պաշտոնակատարին
Բրյուսովի գիտխորհրդի արտահերթ նիստը չի կայացել
Արմեն Աշոտյանի պարզաբանումներն այնքան էլ չգոհացրեցին բրյուսովցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան