Թուրքիայում հայկական եկեղեցին աղբանոցի է վերածվել
«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի տեղեկատվության համաձայն` Թուրքիայի Բաթմանի նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես աղբատեղի:
Ըստ աղբյուրի` եկեղեցին պահող սյուները և պատկերազարդ քարերը գյուղացիները օգտագործում են իրենց տներում կամ ախոռներում որպես աստիճաններ: Օգտագործում են նաև որպես թոնիրի քարեր:
Բաթմանում հնագիտական ուսումնասիրությունների հարցերով պատասխանատու Աբդուսելամ Ուլուչամը, ով նաև Բաթմանի համալսարանի ռեկտորն է, խոսելով հնագույն հուշարձանների պահպանության անհրաժեշտության մասին, ասել է. «Մեր նահանգապետարանի աջակցությամբ գիտական հետազոտություն կարվի և Բաթմանի բոլոր հնագույն հուշարձանները կհայտնաբերվեն: Այստեղ դավանանքը կապ չունի, մենք մեր աչքի լույսի պես պետք է պահպահնենք մեզ ժառանգված հուշարձանները, որոնց վերականգնումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»:
Իսկ գյուղացիներից Ալի Ուչարն ասել է. «Այն, որ այս եկեղեցին նման վիճակում է, դա մեր բոլորի ամոթն է: Այս կարևորագույն հուշարձանները որպես անասունների կացարաններ օգտագործելը ցույց է տալիս պատմության հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան