«Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» սեմինարը` մայիսի 1-ին (Ուղղված)
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է կրթական դասընթաց «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» թեմայով:
«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը, ինչպես նաև հետխորհրդային երկրներում ընթացող քաղաքական գործընթացներին զուգահեռ համացանցային ռեսուրսների գործունեությանը ապօրինի տեխնիկական միջոցներով միջամտելու արատավոր ավանդույթը` ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է կրթական դասընթաց (սեմինար) «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» թեմայով: Սեմինարը կանցկացնեն տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ»,-ասված է ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Սեմինարը տեղի կունենա սույն թվականի մայիսի 1-ին, ժամը 13:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին