ԲՀԿ-ն՝ սկզբում, ՕԵԿ-ը՝ վերջում. սկսվել է քվեաթերթիկների տպագրությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն ապրիլի 26-ից մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Նախօրեին գիշերը տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում հաստատվել է քվեաթերթիկի նմուշը և որոշվել է դրանցում ընտրություններին մասնակից ուժերը բաշխել այբբենական կարգով:
Այսպես, քվեաթերթիկներում առաջին համարի տակ կլինի «Բարգավաճ Հայաստանը», այնուհետև՝ «Ժառանգությունը», «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը, Հ. Յ. Դաշնակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հնարապետական կուսակցությունը, «Միավորված հայերը» և «Օրինաց երկիրը»:
Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ քվեաթերթիկները կտեղափոխվեն ինկասացիայի մեքենաների օգնությամբ: Նա նաև ասել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները ազատորեն կարող են հետևել քվեաթերթիկների տպագրությանը գործընթացի ցանկացած փուլում:
Ըստ նույն ժամանակացույցի, քվեաթերթիկները կտպագրվեն մինչև մայիսի 3-ը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են