Հովհաննես Դավթյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
Չելյաբինսկում ընթացող Եվրոպայի ձյուդոյի առաջնության եզրափակչում 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն ուժերը չափեց Բեսլան Մուդրանովի հետ: Ցավոք, մեր մարզիկը չկարողացավ հաղթել ռուս մրցակցին և բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզե մեդալն այս քաշային կարգում կիսեցին հոլանդացի Ջերեն Մուրենն ու վրացի Ամիրան Պապինաշվիլին:
Ավելացնենք, որ այսօր մրցահարթակ դուրս կգա 81 կգ քաշային Արմեն Բաղդասարյանը, իսկ ապրիլի 28-ին` 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա