ՀԱԿ-ի իբրև հաջողված հանրահավաքը` Սիսիանում
«Իրավունքը» գրում է. «Երեկ առավոտվանից մի քանի մեքենաներ պտտվում էին Սիսիան քաղաքում և հայտարարում, որ ժամը 16.00-ին տեղի է ունենալու հանդիպում ՀԱԿ-ի հետ: Հանրահավաքը տեղի է ունեցել Սիսիանի հրապարակում, որտեղ ներկա են գտնվել մոտ 400 հոգի, որոնցից 200-ը հենց ՀԱԿ անդամներն են, հարյուր հոգի ոստիկաններն էին, իսկ մնացածները այլ կուսակցություններից էին, լրագրողներ, երեխաներ կամ պարզապես հետաքրքրասերներ: Առանձնապես ոգևորություն չկար մարդկանց մոտ և մի փոքր աշխուժություն նկատվեց ՀԱԿ նախագահի և Նիկոլ Փաշինյանի ելույթներից առաջ: Մինչ այսօր Սիսիան են այցելել ՀՅԴ-ն, որը իր հավաքը կազմակերպել էր դահլիճում, որտեղ ներկա են գտնվել 300 հոգի, իսկ ՀՀԿ-ն ևս իր հանդիպումն անցկացրել է Սիսիանի հրապարակում, որին ներկա է եղել մոտ 4000 հոգի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները