Արաբկիրում ծեծկռտուքի արդյունքում մահացել է ԲՀԿ-ականը
Ըստ «ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների` երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Թերթը պարզել է, որ մահացողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և առավել հայտնի է «բանջարանոցի Ժորիկ» անունով: Երկու-երեք օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Թերթը նշում է, որ ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չեն եղել: Հերթապահ մասից հայտնել են, որ միջադեպի առթիվ ոստիկանությունը հաղորդում չի ստացել: Թերթը խոստանում է առաջիկայում պարզել` սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները