Նախիջևանի իշխանությունները փակում են թուրքական վարժարանները
Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանում գոծող աղջիկների թուրքական վարժարանը փաստացի դադարել է գործել: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, վարժարանի բոլոր աշխակերտները, բացառությամբ ավարտական 11-րդ դասարանի, տեղեփոխվել են սովորական դպրոցներ: Միևնույն ժամանակ վերոհիշյալ քայլերի որևէ բացատրություն հասարակությանը չի տրվել:
Ինչ վերաբերում է ոչ հրապարակավ բացատրություններին, ապա այս տեսանկյունից Նախիջևանի իշխանությունները պատճառաբանում են սույն քայլը հոգևոր գրականության տարածման կանխարգելմամբ:
Չճտված տվյալներով` սպասվում է նաև Շարհուրի շրջանում և Նախիջևան քաղաքում գործող թուրքական վարժարանների փակում:
Ծնողներին, մասնավորապես պետական հիմնարկներում աշխատող անձանց, ստիպում են իրենց երեխաներին վարժարաններից տեղափոխել սովորական դպրոցներ:
Դիտորդների կարծիքով, այս քաղաքականության իրական պատճառը կայանում է նրանում, որ Նախիջևանի իշխանությունները մտավախություններ ունեն, որ վարժարաններում կրթության և դաստիրականության ստացած երեխաները չեն լինի «բավական կայուն և ունակ պատշտպանելու սեփական կարծիքն ու իրավունքները»:
Հատկանշական է, որ թուրքական վարժարանների բացումը ժամանակին ողջունվել է Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա