ԱԺ նախագահը հանդիպել է ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի տեղեկատվական հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում` հանրապետությունը դարձնելով բարձր տեխնոլոգիական երկիր:
Անդրադարձ է եղել մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման խնդրին, ընկերությունների ղեկավարների կողմից առաջարկվեց բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ մարզերում տեխնոլոգիական ընկերությունների շահագրգիռ գործունեության համար:
Քննարկվել են նաև տեխնոլոգիաների կրթության հետ կապված հարցեր: Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնեցին Սամվել Նիկոյանին` Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին