ԵԱՀԿ-ն դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն հայտարարություն են տարածել ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման և զոհերի առնչությամբ, տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) խիստ մտահոգված են վերջին հաղորդագրություններով հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, ինչի արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել: Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժ գործադրումից զերծ մնալու և ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ստանձնած պարտավորությունները, միաժամանակ հակասելով 2012 թ-ի հունվարի 23-ին նախագահներ Ալիևի և Սարգսյանի ընդունած համատեղ հայտարարության ոգուն:
Համանախագահները խստորեն դատապարտում են որևէ կյանքի կորուստը և վերահաստատում, որ խաղաղ բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանն այլընտրանք գոյություն չունի: Համանախագահները կոչ են անում հետևել 1994 թ-ին հաստատված հրադադարի ռեժիմին և զերծ մնալ պատասխան քայլերից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության», - ասված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում