Խաչատուր Սուքիասյանին հուշել էին, որ գրանցումը կմերժվի. հարցազրույց (տեսանյութ)
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն առայժմ վստահ չէ` ուզում է մնալ Հայաստանում, թե ոչ: Այս հարցում կողմնորոշվելու համար թիվ 10 ընտրատարածքում քվեարկության արդյունքներն, իհարկե, հաշվի կառնվեն, բայց պատճառ չեն դառնա: Այս մասին նա հայտնել է Panorama.am-ին տված բացառիկ հարցազրույցում:
Նշենք, որ 10-րդ ընտրատարածքն ընդգրկող Կենտրոն համայնքում, որտեղից նախորդ երեք ընտրություններին պատգամավոր էր ընտրվել Խաչատուր Սուքիասյանը, այս անգամ առաջադրվել է նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը: Առաջադրվել էր նաև Խաչատուր Սուքիասյանը, սակայն օրենքով սահմանված պահանջները չբավարարելու հիմքով (վերջին հինգ տարում երկրում մշտական բնակությունը) նրա գրանցումը մերժվել էր:
Անդրադառնալով այս փաստին, Խաչատուր Սուքիասյանը Panorama.am-ին անկեղծորեն հայտնել է, որ ստեղծված իրավիճակն իր համար անակնկալ չի եղել, և այդ մասին իրեն ավելի վաղ հուշել էին:
Հարցազրույցում Խաչատուր Սուքիասյանը խոսել է նաև ներքաղաքական դասավորումների, ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության, ինչպես նաև իր հետագա ծրագրերի ու քաղաքական կարիերայի մասին: