
Իրանի կառավարությունը հավանություն տվեց հայ-իրանական սահմանային անցակետերում երթևեկության հեշտացման մասին համաձայնագրին
Իրանի կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն տվեց հայ-իրանական սահմանային անցակետերում երթևեկության հեշտացումն ապահովելու մասին համաձայնագրի ստորագրմանը:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական “ԻՌՆԱ” լրատվական գործակալությունը:
Այս համաձայնագրով, հայ-իրանական սահմանային Նորդուզի և Մեղրիի անցակետերում կողմերը միջազգային տարանցիկ՝ հեշտացված կարգով երթևեկություն ապահովելու նպատակով պետք է համատեղ ծառայություն իրականացնեն:
Նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրան, որտեղ իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Սալեհիի, հետ կքննարի երկկողմ և տարածաշրջանային հարցերին առնչվող հարցեր: