EuFoA. 6 կուսակցություն հաղթահարում է համամասնական շեմը
Եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին այս կիրակի, ապա Դո՞ւք որ կուսակցությանը կտայիք ձեր ձայնը: Մայքլ Քամբեքի ղեկավարած Հայաստանի Եվրոպական բարեկամներ կազմակերպությունը (EuFoA) այս հարցով դիմել է հայաստանցիներին ու ստացել հետևյալ պատկերը. հարցվածների 33,3 տոկոսը պատասխանել է, որ ձայնը կտար ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին` 26,0 տոկոսը, «Ժառանգությանը»` 4,0 տոկոս, ՕԵԿ-ին` 3,4 տոկոս, ՀՅԴ-ին` 3,2 տոկոս, ՀԱԿ-ին` 2,9, ՀԿԿ-ին` 2,1 տոկոս, ՀԴԿ-ին` 0,7 տոկոս, «Միավորված հայեր» կուսակցությունը` 0,1 տոկոս:
Ինչ վերաբերում է մեծամասնական տեղերին, ապա, ըստ հարցման` ՀՀԿ` 20 տեղ, ԲՀԿ` 3 տեղ, ՕԵԿ` 2, ՀԱԿ` 1, այլ` 4, անորոշ` 11:
Ըստ հարցման, այս պահին եթե ձևավորվի նոր խորհրդարան, ամենահավանական պատկերը կլինի` ՀՀԿ 58 տեղ, ԲՀԿ` 33 տեղ, ՕԵԿ` 8 տեղ, ՀԱԿ` 7 տեղ, ՀՅԴ` և «Ժառանգություն»` 5-ական, այլ` 4, անորոշ`11 տեղ:
Նշենք, որ հարցումն անցկացվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության (ՀԵԲ) և IPSC-ի, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ. ապրիլի 17-22 ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հարցվել է 1602 մարդ` բոլոր մարզերում: