ՈՒԵՖԱ-ն վստահ է, որ «Եվրո-2012»-ն անվտանգ կանցնի
ՈՒԵՖԱ-ն տեղեկացվել է այն պայթյունների հետ կապված իրավիճակի մասին, որոնք վերջերս հնչել են Դնեպրոպետրովսկում: Եվրոպական ֆուտբոլային միությունն սպասում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող հետաքննության արդյունքներին:
«Մտքով մենք տուժածների հետ ենք և նրանց մաղթում ենք արագ և լիարժեք ապաքինում,- նշված է ՈՒԵՖԱ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:- Այդ իրադարձությունները չեն փոխում ՈՒԵՖԱ-ի վստահությունը, որ «Եվրո-2012»-ի համար իշխանությունների կողմից մշակված անվտանգության միջոցառումները կերաշխավորեն մրցաշարի հաջող և հարթ անցկացումը»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա Ուկրաինայում և Լեհաստանում, հունիսի 8-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա