Գորիսում և Տեղում պատռում են թեկնածուի լուսանկարները
«Հայացքը» գրում է, որ Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀ առողջապահության նախկին նախարար Թաթուլ Հակոբյանն ահազանգում է, որ Գորիս քաղաքում և Տեղ գյուղում պատռում են օրենքով սահմանված կարգով հատկացված վայրերում փակցված իր լուսանկարով նախընտրական պաստառները: Պատգամավորի թեկնածուն ասել է, որ պատրաստվում է դիմել ոստիկանություն: Թերթը հիշեցնում է, որ Թ. Հակոբյանի հետ պայքարում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները