Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության
Ըստ «Հրապարակի»` Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանն ասել է, որ իրենց ընտրատարածքում ևս ընտրացուցակներն ուռճացված են: «Օրինակ, Մեծամորում 1990 թվին է բնակչության թիվն ամենամեծը եղել` մոտ 12 հազար մարդ: Դրանից հետո տարեցտարի նվազել է, մարդիկ գնացել են, և իմ հաշվարկներով` բնակչության թիվն այսօր առավելագույնը 9 հազար պետք է լիներ: Մինչդեռ ընտրողների թիվն է այսօր 9 հազարի հասնում: Դե թող հանեն, ինչո՞ւ չեն հանում այդ չեղած մարդկանց»,-թերթի հետ զրույցում ասել է ՀԱԿ թեկնածուն:
Մերուժան Աբրահամյանը թերթին պատմել է, որ մի քանի օր առաջ իր թիմի երիտասարդները հավաքվել-գնացել են գերեզմանոց, որտեղ մեգաֆոնով հայտարարել են. «Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները