Զեյթունցիները լքում են ԲՀԿ-ն
«Հրապարակը» գրում է, որ ըստ լուրերի, երեկ օրվա երկրորդ կեսին Քանաքեռ-Զեյթուն են այցելել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները` Վարդան Օսկանյանի և Հարություն Քուշկյանի գլխավորությամբ: Նրանք եղել են ԲՀԿ թեկնածու Աշոտ Տոնոյանի նախընտրական շտաբում, քննարկել ընտրատարածքում տիրող իրավիճակը և, ըստ լուրերի, խոսել են համայնքի որոշ բնակիչների` ԲՀԿ-ից դուրս գալու փաստերի մասին: Նրանք մեղադրել են Տոնոյանին և հանձնարարել ամեն գնով այդ արտահոսքի դեմն առնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները