ՀՀԿ-ականն զբաղված է ԲՀԿ-ականի քարոզարշավով
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` ԺԱԿ առաջնորդ, ՀՀԿ համամասնական ցուցակի 38-րդ տեղն զբաղեցնող Սպարտակ Մելիքյանն այս օրերին զբաղված է թիվ 23 ընտրատարածքում թեկնածություն առաջադրած ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանի «քարոզարշավով»: Մելիքյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ և բոլորին կոչ արել ընտրել Սահակյանին»: Սակայն թերթի հետ զրույցում նա հերքել է տեղեկությունը և նշել. «Ես մեծամասնական հարցով որևիցե հետաքրքրություն չունեմ: Ես ՀՀԿ ցուցակում եմ ընդգրկված և աշխատանքներ եմ տանում, որ ՀՀԿ-ին շատ ձայներ ապահովենք Գեղարքունիքի մարզից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները