Գյուղացիներին պարտադրում են քվեարկել իրենց բաժանած գրիչներով
ՀՀ տարբեր մարզերից «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ է ստացել, որ ՀՀԿ շտաբներից ընտրողներին գեղեցիկ գրիչներ են բաժանել` ասելով, որ քվեարկության օրը մարդիկ պետք է ընտրաթերթիկի վրա նշում անեն անպայման դրանցով: Այդ գրիչներն իրենց վրա իբր փոքր տեսախցիկներ կա չիպեր ունեն, որոնց միջոցով էլ վերահսկելու են քվեարկությունը: «Ըստ մեր տեղեկությունների` նման քայլի դիմել են հատկապես ծայրամասային փոքր գյուղերում, մասնավորապես Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Գյուղացիներին զգուշացրել են, որ այդ քայլին են գնում, որպեսզի մարդիկ իրենցից գումար չվերցնեն ու հետո ուրիշին ընտրեն»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները