Մանչինի. «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս ուժեղ է մեզանից»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մնալ Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչման գլխավոր ֆավորիտը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Վերջին 20 տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» մշտապես փայլում է: Նույնիսկ այն դեպքում, երբ առաջնությունում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, այդ թիմի ֆուտբոլիստները հոգու խորքում գիտակցում են, որ կարող են շտկել իրավիճակը: Հոգեկան այդ ուժը ծնվում է ակումբի նախկին հաջողություններից: Մենք շատ բան ենք սովորել և բավական մեծ առաջընթաց ունենք, և սա նաև նրանց հետ հանդիպումների շնորհիվ է: Ներկա պահին առաջնության մրցաշարային աղյուսակում զգալիորեն մոտեցել ենք «մանկունիանցիներին», սական «Յունայթեդը» դեռևս ուժեղ է մեզանից»,- ասել է Մանչինին: Մասնագետը նաև նկատել է, որ չնայած իրենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միավորների տարբերությունը կրճատել են ու հասցրել 3-ի, սակայն «մանկունիանցիների» առավելությունն ակնհայտ է, իսկ նրանց հետագա խաղերի օրացույցը` ավելի թեթև:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդն» Պրեմիեր լիգայի շրջանակներում կհանդիպեն առաջիկա երկուշաբթի` ապրիլի 30-ին: Այս դերբիից հետո «մանկունիանցիները» կխաղան «Սոունսիի» և «Սանդերլենդի» հետ, իսկ Մանչինիի սաներն ուժերը կչափեն նախ «Նյուքասլի», ապա` «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա