Գտնվել է «Փոքրիկ իշխանի» ձեռագիրը
Ֆրանսիացի մասնագետները հայտնաբերել են Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» բնօրինակ ձեռագիրը: Այս մասին գրում է Le Figaro-ն: Սևագիրը գտել են մասնավոր հավաքածուում, որի տերը չէր էլ կասկածում, որ նման արժեքի տեր է: Բնօրինակը գնահատվել է 40-50 հազար եվրո՝ 10 անգամ ավելի, քան գրողի ստորագրությունները: Այն կվաճառվի աճուրդում մայիսի 16-ին: Ձեռագիրը թվագրվում է 1941 թվականով և ներառում է ստեղծագործության 17-րդ և 19-րդ գլուխների չտպագրված հատվածները:
«Փոքրիկ իշխանը» Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: 1999 թվականին ֆրանսիական Le Monde թերթը այն 4-րդն է ներառել է դարի 100 գրքերի ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները