Ալլեգրի. «100 տոկոսով վստահ եմ, որ կմնամ «Միլանում»
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում կրկին գլխավորելու է իտալական ակումբը: Չնայած մշտական խոսակցություններին, որ իր ապագան կախված է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց, Ալլեգրին հերքում է այդ բոլոր լուրերը: Իտալացի մասնագետը ժխտում է նաև այն, որ ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին և փոխնախագահ Ադրիանո Գալիանին նոր մարզիչ են փնտրում: Ալլեգրին նաև ընդգծել է, թե առաջվա պես վստահ է, որ ճիշտ է վարվել` չերկարաձգելով պայմանագիրը Պիրլոյի հետ, ով հիմա հիանալի մրցաշրջան է անցկացնում «Յուվենթուսում»: Այս մասին գրում է «La Gazzetta dello Sport»-ը:
«100 տոկոսով վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս կմնամ «Միլանում»: Օրեր առաջ Բեռլուսկոնին ևս մեկ անգամ նշեց, որ գոհ է իմ կատարած աշխատանքից: Չեմ կարծում, որ նա դա պետք է աներ հրապարակավ: Ինչ վերաբերվում է Պիրլոյին, ապա նա մեծ ֆուտբոլիստ է, և մենք ոչ մի կասկած չունենք, որ նրա հարցում ճիշտ որոշում ենք կայացրել: Նա ցանկանում էր նոր պայմանագիր` 3 տարի երկարաձգման ժամկետով, սակայն ղեկավարությանը դա ձեռնտու չէր: Բացի այդ, նրան նոր զգացողություններ էին հարկավոր: Հնարավոր է` «Միլանում» մնալով նա չցուցադրեր նման ֆանտաստիկ խաղ, ինչպես հիմա, երբ հանդես է գալիս «Յուվենթուսում»,- ասել է Ալլեգրին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա