Ավստրիական “Die Presse” պարբերականն Իլհամ Ալիևին համեմատել է Բահրեյնի դիկտատորի հետ
Ավստրիական “Die Presse” պարբերականն Իլհամ Ալիևին համեմատել է Բահրեյնի դիկտատորի հետ:
Այդ մասին նշված է իրանական “արաննյուզ.իռ” կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ նախորդ տարի Բահրեյնում կայացած “Ֆորմուլա 1” մրցաշարի ժամանակ Բահրեյնի թագավորը խոսում էր երկրում բարեփոխումներ անցկացնելու մասին, սակայն մրցաշարի ավարտից հետո խստագույնս ճնշեց երկրում տեղի ունեցած ժողովրդական հուզումները:
“Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, “Եվրատեսիլ” երգի մրցույթի անցկացման նախաշեմին, կրոնական գործիչների նկատմամբ ճնշումներ գործադրելով, փորձում է ցույց տալ, թե իր երկրում տիրում է կատարյալ անվտանգության և գոհունակության մթնոլորտ. Այնինչ վերոնշյալ ղեկավարներն իրենց կատարած ոճրագործությունները թաքցնելու նպատակով երգի և մարզական մրցույթներ են անցկացնում”,-նշել է ավստրիական աղբյուրը:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանցի հոգևորական. Եթե Բաքվում «գեյ-շքերթ» անցկացվի, ապա իրանա-ադրբեջանական հարաբերությունները կվերանայվեն