Է. Շարմազանով. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում նույնիսկ ընդդիմության արձանագրած բարեփոխումներն են անտեսվել
«Ափսոսանքով պետք է նկատել, որ ԺՀՄԻԳ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը չի արտացոլում նախըտրական քարոզչության ընդհանուր թափանցիկ և դրական մթնոլորտը, և պետք է նշել, որ այն հիմնականում կենտրոնացել է բացասական կողմերի և օրինակների վրա, որոնք պարզապես բացառություններ են ընդհանուր դրական ֆոնի ներքո»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքերով, նման զեկույցները անտեսնում են կարևորագույն այն բարեփոխումները, որոնք արձանագրված են անգամ մեր ընդդիմության կողմից: «Եվ ավելորդ չէ նշել, որ այսօր ստեղծված են հավասար հնարավորություններ և՛ հեռուստատեսությամբ, և՛ ռադիոյով, և՛ այլ լրատվամիջոցներով ու քաղաքական ուժերը ինչպես որ կարգն է օգտվում են այդ հնարավորություններից: Պատահական չէ, որ հեռուստաընկերությունների մոնիտորինգը ցույց է տվել, որ ՀՀԿ-ն, ամենահաճախակի անդրադարձերի առումով 5-րդն է և զիջում է մնացած քաղաքական ուժերին»,- ասաց Է. Շարմազանովը:
Նրա խոսքերով, տպավորությունն այնպիսին են, որ զեկույցը կազմվել է՝ տուրք տալով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների սուբյեկտիվ մոտեցումներին, քանի որ ակնհայտ է՝ զեկույցն ամբողջական չէ: «Եվ որպեսզի ավելի ամբողջական լինի՝ մի քանի օրինակ բերեմ: Նույն զեկույցի չորրորդ կետում նշվում է, որ քարոզարշավի սկզբում նախագահն ու կառավարական պաշտոնյաները լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցներում, սակայն ապրիլի 8-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, լրատվամիջոցները կենտրոնացան հիմնական կուսակցությունների և մեկ դաշինքի վրա: Կարծում եմ, որ սա ոչ միայն անօրինական չէ, այլ նորմալ է, որ ընտրություններից առաջ պետական պաշտոնյաները լուսաբանվեն, հակառակ դեպքում էլ ինչի համար են լրատվամիջոցները: Եվ երկրորդը՝ եթե նկատի է ունեցել, որ ընտրություններից առաջ լայնորեն լուսաբանվել են, սակայն հիմա հավասար հնարավորություններ են ստեղծված ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և դաշինքին, ապա պետք է այն դրական լույսի ներքո ներկայացնեին»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ նախապես տեղեկատվություն է եղել, որ ապրիլի 13-ի ՀՀԿ նախընրական հավաքի ժամանակ աշակերտներին ու մանկավարժներին ստիպել են մասնակցել այդ հանրահավաքին. մենք կտրականապես հերքում ենք այդ տեղեկատվությունը, սակայն այն արտացոլված է այդ զեկույցում: «Միաժամանակ նշեմ, որ հոդվածը չի արգելում նախընտրական հանդիպումներ ունենալ դպրոցի տարածքում, ուստի կարծում եմ՝ զեկույցի այս մասը ևս արդարացված չէ: Հաջորդը, որի մասին կուզեի խոսել, դա այն է, որ հինգերորդ ծանոթագրությունում նշվում է, որ ԵԱՀԿ ԺՄՀԻԳ-ի ներկայացուցիչները նկատել են մի անձի, որը Արմավիրում ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներին նկարահանել է: Իսկ ով է ասում, որ օրենքով այն արգելում է: Ավելին, այն նկարահանողը կարող է լինել այս կամ այն ԶԼՄ-ների ներկայացուցիչ: Ակնհայտ է, որ զեկույցում նշված շատ դրույթներ ակնհայտ չեն արտացոլում առկա իրավիճակը»,- նշեց Է. Շարմազանովը:
Բանախոսը հիշեցրեց, որ Հայաստանի օրենսդրությունը թույլատրում է ընտրությունների օրը տեսա-ձայնագրություն իրականացնել նաև ընտրատեղամասներում: Ընդամենը մեկ բան կարող եմ ասել. նշյալ զեկույցը որակական առումով զիջում է նախորդ՝ 2007, 2008 թվականների զեկույցներին, իսկ ես առավել օբյեկտիվ և ամբողջական զեկույց էի ակնկալում:
Հայաստանում նմանատիպ հավասար, արդար, ազատ քարոզչություն տեղի չի ունեցել և մեզանում երբեք քաղաքական ուժերը այսքան հավասար հնարավորություններ չեն ունեցել ներկայացնելու իրենց ծրագրեն ու մոտեցումները: Սա ևս մեկ անգամ խոսում է, որ իշխանությունները նախագահի գլխավորությամբ լի են վճռականությամբ՝ կազմակերպելու որակյալ ընտրություններ: Մենք արդեն մի քանի օրից կհատենք նախընտրական մարաթոնի վերջնագիծը և բացի մի քանի մանր-մունր ոչ կոռեկտ գնահատականներից, հիմնականում քաղաքական պայքար է գնում:
«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստանին օգնելու համար ավելի լավ կանեն հստակ ու օբյեկտիվ ներկայացնեն իրենց զեկույցներ, այլ ոչ թե իրականության հետ կապ չունեցող դրույթներ սահմանեն»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները