Պետրոս Ղազարյան. «Օրենք չենք խախտել, ցանկացած խախտման պարագայում էլ պատրաստ ենք էդ բանը լուծել»
«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ընթացքում նախօրեին երկու անգամ հրապարակվել են սոցիալական հարցումների արդյունքներ, որոնք վերաբերել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարկանիշերին: Հարցումներն անցկացրել էր «ИМА-КОНСАЛТИНГ» գործակալությունը:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 40.9 հոդվածը սահմանում է, որ քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Սրա վերաբերյալ Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Էպիկենտրոն»-ի խմբագիր Պետրոս Ղազարյանից:
«Դրա համար ինձ չպետք է դիմեք, պետք է դիմեք համապատասխան մարմիններին, ովքեր վերահսկում են դա: Մենք օրենքը չենք խախտել, ցանկացած խախտման պարագայում էլ պատրաստ ենք էդ բանը լուծել, պրոբլեմ մենք չունենք»,-ասաց Պ. Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները