«Ժառանգությունն» էլ միացավ 6 կուսակցությունների` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին ուղղված նամակին
«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների նամակին, որով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանն առաջարկվում է մայիսի 6-ից մինչև ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ընձեռել ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ստուգել իրենց տեղեկություններով քվեարկությանը մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության ընտրական շտաբը:
«Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակով` ա/ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ/ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:
Միաժամանակ` մենք գտնում ենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից տրամադրվելիք նշված հնարավորությունը բավարար չէ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելուն վերաբերող ընտրախախտումները լիարժեքորեն բացահայտելու և պատժելու համար: Դրա մի տարբերակը ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակայնությունն է` ինչը տարիներ շարունակ պահանջել է «Ժառանգությունը», բայց միշտ հետևողականորեն մերժվել է իշխող կոալիցիայի կուսակցությունների կողմից: Իսկ մյուս տարբերակը արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիների` բնակության երկրներում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորության ապահովումն է, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի հակասահմանադրականության հետևանքով չի իրականացվում»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ նամակի ներքո նախապես ստորագրել էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Դեմկուսը, Կոմկուսը, ՕԵԿ-ը, ապա դրան միանալու մասին հայտարարեց նաև ԲՀԿ-ն: Նշենք, որ նամակին խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից չեն միացել ՀԱԿ-ն ու «Միավորված հայեր» կուսակցությունը:
Նախորդող հրապարակումներ`
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Դեմկուսը, Կոմկուսը, ՕԵԿ-ը դիմում են ԱԱԾ-ին` ընձեռնել ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան