Օ. Փամուկի նախաձեռնությամբ Թուրքիայում բացվել է «Անմեղության» թանգարան
Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի նախաձեռնությամբ Ստամբուլում բացվել է «Անմեղության» թանգարան, հայտնում է Reuters գործակալությունը: Թանգարանում ներկայացված են Օ. Փամուկի կողմից մի քանի տասնամյակ շարունակ հավաքած իրեր, որոնց մեծ մասը նա ձեռք է բերել Ստամբուլի շուկաներից:
Գրողը դեռ 15 տարի առաջ էր որոշել բացել հնագույն առարկների թանգարան, որտեղ հավաքված իրերը կարող էին «պատմել» անցյալի մասին իրականությունը:
Փամուկը նշել է, որ թանգարանը մեծ չէ, ցուցանմուշները պատմում են 1950-2000թթ. հասարակ մարդկանց ապրելակերպի մասին: Ավելի վաղ նա ասել է, որ նախատեսում է թանգարանում ցուցադրել նաև իր նկարները. երիտասարդ տարիներին Փամուկը ցանկացել է նկարիչ դառնալ: