
Թուրքիայում ոչնչացվել է հայ երգչի հուշարձանը
Հայազգի երգիչ Օննո Թունչի հուշարձանը, որը կանգնեցվել էր 2002թ. թուրքական Յոլովա քաղաքում, ամբողջությամբ ոչնչացվել է:
Թուրքական «Աքշամ»(Aksam)ի տեղեկացմամբ` 10 տարի առաջ կանգնեցված այդ հուշարձանը պարբերաբար վանդալիզմի զոհ է դարձել, իսկ 15 օր առաջ ամբողջությամբ ոչնչացվել է:
Իսկ թուրքական «Posta» էլեկտրոնային պարբերականը հայտնում է, որ Յալովայի քաղաքապետ Յաքուբ Բիլգին Քոչալը հավաստիացրել է, որ կարճ ժամանակում հուշարձանը կվերականգնվի:
Նշենք, որ թուրքահայ հայտնի երգիչ Օննո Թունչան մահացել է 48 տարեկան հասակում` ավիավթարի հետևանքով: