Պատգամավորների դիմումը ՍԴ-ում կքննարկվի մայիսի 5-ին
Հայաստանի Սահմանադրական դատարանը մայիսի 5-ին բանավոր ընթացակարգով քննության առարկա կդարձնի մի խումբ պատգամավորների դիմումը՝ Հայաստանի Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների սահմանադրականությունը որոշելու մասին: Այդ մասին տեղեկացնում են ՍԴ պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունների 30 պատգամավորներ իրենց ստորագրությունն են դրել Սահմանադրական դատարան ուղարկվելիք հայցադիմումի տակ, իսկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ ստորագրել էր այն:
Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն այս հայցադիմումով ՍԴ-ից պահանջում են հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, որենք ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն: Արգելքը վերացնելու դեպքում հնարավոր կլինի ստանալ ընտրությունների մասնակցած քաղաքացիների ցուցակը, ինչը քաղաքական ուժերը կարևորում են` հաշվի առնելով ընտրացուցակներում տեղ գտած բազմաթիվ անճշտությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները