Սոլովյովի մտորումները` հայերի, Հայոց ցեղասպանության, Արցախի մասին (տեսանյութ)
«Ես հրեա եմ, և որպես հրեայի` ինձ համար վիրավորական է, որ Իսրայել պետությունը դեռ չի ընդունել Հայերի ցեղասպանությունը, որպեսզի չփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ»,-այս մասին հայտարարել է հայտնի լրագրող, հրապարակախոս, հաղորդավար, հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը:
Ռադիոեթերում նա կարծիք է հայտնում, որ Թուրքիայի համար ստորացուցիչ է չընդունել իր մեղքն ու ներողություն չխնդրել դրա համար: «Այն, ինչ որ կարողացավ անել Գերմանիան, ոչ մի կերպ չի կարողանում անել Թուրքիան»,-ասում է նա` եթերում ցավակցելով եղբայրական հայ ժողովրդին ու հույս հայտնելով, որ որևէ ազգի դեմ այլևս նման ոճրագործություն չի իրականացվի:
Նրա խոսքով, հայերը դարերի ընթացքում ապացուցել են, որ մեծ, ինտիլիգենտ ազգ են:
Արցախի, հայերի, Հայաստանի, Հայոց Ցեղասպանության մասին նրա մտորումները կարող եք լսել առաջակվող տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են