Ա. Հովհաննիսյան. Ահա ադրբեջանական պայքարի լոգիկան
«Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում տեղի ունեցած դեպքը միանշանակ դիվերսիա է իրականացված ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ադրբեջանական զինված ուժերի քայլերը արդեն ցնցում են նաև համաշխարհային հանրությանը»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից, Տավուշի մարզում իրականացրած գործողություննհերը՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ միջադեպի հետ կապված, միջազգային կառույցների գնահատականներն ու դատապարտման խոսքերը ցավոք նորից աչքի չեն ընկնում հստակ հասցեականությամբ, իսկ դատապարտման մեխանիզմները ավելի քան գործուն չեն:
Փորձագետի խոսքերով, մասնագիտական տեսանկյունից, սա լիովին տեղավորվում է ադրբեջանական ղեկավարության դատողության և բանակի գործողությունների փիլիսոփայության մեջ. անակնկալ հարձակում կատարել անզեն մարդկանց վրա, անասնագողություններ անել և այլն:
«Ադրբեջանական քայլերը, իհարկե սրանով մի քանի նպատակ են հետապնդում` մի կողմից բարձրացնել սեփական բանակի ու ժողովրդի ոգին, ցույց տալ իրենց «զորեղությունը»: Ադրբեջանական կողմն այդ գործողոթյուններն իրականացնելիս նկատի է ունեցել ՀՀ-ում նախընտրական վիճակը, ինչու չէ նաև այն հանգամանքը, որ շուտով սկսվելու է գարնանային զորակոչը, որը ևս կարևոր հանգամանք է: Նրանք միշտ էլ այս շրջանում ակտիվանում են: Անխոս մեր պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը զոհեր է գրանցել, ինչի մասին վերջիններս շարունակ լռում են: Մեր գործողությունների արդյունքները դեռ երևալու են: Նրանց մոտ հետևյալ տրամաբանությունն է գործում. եթե անգամ ամեն մի հայի դիմաց սպանվի 10 ադրբեջանցի ամեն ինչ արդարացված է: Ահա ադրբեջանական պայքարի լոգիկան»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները