Ինչ ակնկալիք ունի ՀՅԴ-ն Սաթիկ Սեյրանյանից
Aravot.am-ը ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանից հետաքրքրվել է՝ թիվ 4 ընտրատարածքում պաշտպանելով «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին`ՀՅԴ-ն որևէ ակնկալիք ուն՞ նրանից: Ա. Վարդանյանը պատասխանել է. «Անհատին, թեկնածուին Դաշնակցությունը չի պաշտպանում նրա համար, որ որևէ ակնկալիք ունենա: Մեր ակնկալիքը հետևյալն է՝ որ Սաթիկ Սեյրանյանը կշարունակի մնալ անկախ, ինքնուրույն մարդ, պառլամենտում կլինի ինքնուրույն պատգամավոր, և այն բոլոր հարցերը, որ իր նախընտրական ծրագրերում ինքը շոշափում է և որոնք շոշափել է իբրև խմբագիր «168 ժամում», կշարունակի այդ հարցերը բարձրացնել և չի կորցնի իր ինքնուրույնությունը, անկախությունը, ինչը որևէ անհատ մարդու ամենաբարձր հատկանիշն է»:
http://www.aravot.am/2012/04/30/65260/
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները