ԲՀԿ-ականի մահվան պատճառը «սեկան» է
«Հրապարակը» գրում է, որ նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 18-ին Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով մահացել էր ԲՀԿ-ական Ժորա Կարապետյանը: Ժորա Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել էր Սարիբեկ Հարությունյանը: Հարուցվել է քրգործ ՀՀ քրօր. 112 հոդվածի հատկանիշներով: «Հավաստի աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել անհեթեթ պատճառով: Ժ. Կարապետյանը և Ս. Հարությունյանը «սեկա» են խաղացել հենց Արաբկիրի Բանջարանոցային փողոցում գտնվող ԲՀԿ շտաբում, որի ընթացքում վիճել են, ինչն էլ շարունակվել է դաժան ծեծկռտուքով և խաղընկերոջ մահով: Ի դեպ, ԲՀԿ-ական է նաև Սարիբեկ Հարությունյանը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները