Նիկոլ Փաշինյանն անձամբ է հեռախոսով զրուցում իր ընտրողների հետ
«Հրապարակը» գրել է. «Այս գորշ, միապաղաղ ու անհետաքրքիր քարոզարշավի մեջ թեկնածուներից շատ քչերն են նոր բան մտածում, միտք ու երևակայություն դնում: Այդ քչերից մեկը «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանն է, ով ոչ միայն էկրանից ու հարթակից հստակ խոսում է, այլև նոր որակի քարոզչություն է իրականացնում: Նա նախ իր ընտրողներին հասցե առ հասցե նամակներ հղեց, որտեղ մատչելի բացատրում էր, թե ինչու է խնդրում նրանց քվեն: Իսկ այժմ էլ մի նոր քարոզչական քայլ է ձեռնարկել. ընտրատարածքի բոլոր բնակիչներն այս օրերին հեռախոսազանգ են ստանում և խոսափողի մեջ լսում նրա խոսքը` ուղղված անձամբ իրենց: Անշուշտ, խոսքը ձայնագրված է, բայց ամեն դեպքում հաճելի է հենց խոսափողի մեջ լսել թեկնածուին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները